Բազմաբնակարան շենքերի կառավարման թվային հարթակ
HomePad-ը միավորում է բնակիչներին, համատիրություններին և կառավարման ընկերություններին՝ հեշտացնելու վճարումները, դիմումների կառավարումը, հաղորդակցությունը և շենքի կառավարումը:
Ինչ խնդիր է լուծում HomePad-ը
Դիմումների կառավարում
Ստեղծեք դիմումներ կամ բողոքներ, կցեք լուսանկարներ և հետևեք դրանց կարգավիճակին և պատասխաններին իրական ժամանակում։
Առցանց վճարումներ
Սպասարկման վճարները՝ մեկ հպումով։ Տեսեք պարտքը, կատարեք վճարումը և հետևեք վճարումների պատմությանը՝ մեկ հավելվածում։
Շենքի հայտարարություններ
Ստացեք շենքի նորությունները, պլանային աշխատանքների, անջատումների և կարևոր իրադարձությունների մասին ծանուցումներ անմիջապես հավելվածում։
Արտակարգ իրավիճակներ
Հատուկ առանձնացված բաժին՝ հրատապ խնդիրների դեպքում արագ գործողությունների և վթարային իրավիճակներին արձագանքելու համար։
Վճարումների պատմություն
Հավելվածում պահպանվում է համատիրության վճարների ամբողջական ցանկը, ինչը թույլ է տալիս ցանկացած պահի տեսնել նախկինում կատարված վճարումները։
Կառավարման վահանակ
Շենքի մուտքը՝ անմիջապես ձեր հեռախոսից։ Բացեք դուռը HomePad հավելվածով՝ արագ, և հարմար առանց լրացուցիչ բանալիների անհրաժեշտության։
Կառավարման վահանակ
HomePad-ը մեկ համակարգում կենտրոնացնում է շենքի կառավարման հիմնական գործընթացները՝
Բնակիչների հաշվառում
Դիմումների կառավարում
Հարցումների և հայտարարությունների կառավարում
Վճարումների կառավարում
Մուտքերի կառավարում
Հաշվետվությունների ձևավորում

HomePad-ի առավելությունները
Թափանցիկություն
Վճարումների, կատարված աշխատանքների և հաշվետվությունների հստակ պատկեր՝ բնակիչների և կառավարիչների համար:
Արդյունավետություն
Կառավարիչը մեկ վահանակից կազմակերպում է ամենօրյա աշխատանքը, վերահսկում առաջադրանքները և խնայում ժամանակ։
Հարմարավետություն
Բնակիչների համար բոլոր հիմնական գործողությունները՝ դիմումներ, վճարումներ, հայտարարություններ և շենքի վերաբերյալ տեղեկություններ, հասանելի են մեկ հավելվածում:

Մեր մասին
HomePad-ը ստեղծվել է Հայաստանում բազմաբնակարան շենքերի կառավարումը թվայնացնելու, պարզեցնելու և ավելի թափանցիկ դարձնելու նպատակով։
Մեր նպատակն է օգնել համատիրություններին և կառավարող ընկերություններին արագացնել աշխատանքային գործընթացները, բարելավել բնակիչների հետ կապը և բարձրացնել կառավարման արդյունավետությունը։
Ընտրեք ձեր շենքին համապատասխան փաթեթը
Մինչև 60 բնակարան
59,900֏/ամիս
61 - 80 բնակարան
79,900֏/ամիս
81 - 100 բնակարան
99,900֏/ամիս
101+ բնակարան
Անհատական
Պատրա՞ստ եք թվայնացնել Ձեր շենքի կառավարումը
Ուղարկեք հայտն առցանց, և մեր թիմը կկապվի Ձեզ հետ կարճ ժամկետներում։

